Հակաքրդական ահաբեկչություն Նինվեում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 18:45

Իրաքի Նինվե քաղաքում Քրդական հայրենասիրական միության բաժանմունքի առջև ականակիր ավտոմեքենա է պայթել: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել:
Քրդական հայրենասիրական միության նախագահ Շեյխ Գիյասը հայտնել է, որ մեկ զոհից բացի կա երկու վիրավոր, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: Մեծ վնաս է հասցվել կուսակցական գրասենյակին: Պաշտոնական մարմինները առայժմ ոչ մի պարզաբանում չեն արել դեպքի վերաբերյալ:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply