Դավութօղլուն ընդունել է Օսմանյան արքայատոհմի ժառանգներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 18:44

Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պաշտոնական այցով գտնվելով Մեծ Բրիտանիայում, հանդիպել է Օսմանյան արքայատոհմի ներկայացուցիչների հետ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Լոնդոնում տեղակայված թուրքական դեսպանատանը պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, որին մասնակցել են Դավութօղլուն և Օսմանյան արքայատոհմի 20 անդամ, ինչպես նաև Աբդուլմեջիթ 1-ին սուլթանի ժառանգներ Օսման Սելահադդինը, Մեհմեդ Զիյաէդդինը և Օմեր Ամբդուլմեջիթ Օսմանօղլուն:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը արտերկրում համարվում է երկրի բոլոր քաղաքացիների ընդհանուր տունը: Արտգործ նախարարը նշել է, որ նման միջոցառումները լոնդոնյան դեսպանատանը կազմակերպվելու են նաև հետագայում և հատուկ ընդգծել է, որ կցանկանար Օսմանյան դինաստիայի անդամներին տեսնել նաև Թուրքիայում: Նա Օսմանօղլուի ընտանիքին պաշտոնապես հրավիրել է Քոնիա, որտեղ դեկտեմբեր ամսին ավանդաբար անցկացվում է «Շեբ-ի Արուզ» միջոցառումը:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply