Պոլսահայերը ուխտագնացություն են սկսել Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 13:01

Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները «Խաչի ճանապարհ» անուն ստացած ուխտագնացություն են սկսել, որն ընդգրկում է Կայսերիի (Կեսարիա), Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիները, հաղորդում է թուրքական “Haberler” լրատվական կայքը:

Ուխտագնացության առաջին կանգառը եղել է Կեսարիայում գնտվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ պատարագ է մատուցվել։

Հայոց պատրիարքարանից քահանա Գրիգոր Դամադյանի կողմից մատուցված պատարագին մասնակցել են ինչպես Ստամբուլի հայեր, այնպես էլ հայեր` աշխարհի տարբեր երկրներից:

Պատարագին մասնակցել է նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

«Կեսարիան մեր հավատի ակունքներում է։ Մեր՝ հայերիս քրիստոնեացումն սկսել է Լուսավորիչով։ Տեղի ունեցած պատարագով մենք թե՛ մեր պարտականությունն ենք կատարում, թե՛ հիշում ենք Գրիգոր Լուսավորչին։ Աստծուց շնորհակալ ենք, որ այս եկեղեցին կա։ Կեսարիան նախկինում քրիստոնեական կենտրոն է եղել։ Այս քաղաքը մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է Մաշալյանը։

Եկեղեցում հայերը մոմ են վառել, աղոթել և օրհնված հաց բաժանել։

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply