Հյուսիսային Կորեան մերժում է ՄԱԿ-ի պատժամիջոցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 12:56

Հյուսիսային Կորեան մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որին համաձայն Հյուսիսային Կորեան պետք է կասեցնի միջուկային զենքի ծրագիրը:
Ուրբաթ Անվտանգության խորհրդի միաձայն որոշմամբ երկրի վրա սահմանված պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել միջուկային զենքի արտադրման ծրագրին, ասել է Փխենյանը:
Պատժամիջոցները սահմանել են ֆինանսական և արգելված բեռների տեղափոխման սահմանափակումներ:
«ԿԺԴՀ-ն կտրականապես դատապարտում և մերժում է պատժամիջոցների սահմանման վերաբերյալ ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բանաձևը, որը ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության արդյունքն է» ,-ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply