Ուրուհու Քենյատան կդառնա Քենիայի նոր նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 12:52

Քենիայի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ երկրի հաջորդ նախագահն է դառնալու Ուհուրու Քենյատան, ով մեղադրվում է մարդկության դեմ հանցագործության կատարման մեջ:
Հավաքելով ընտրություններին մասնակցած 12,338,667 ընտրողներից 6,173,433-ի ձայնը՝ նրան բաժին է հասել ընտրողների 50,03% ձայնը:
Քենյատայի գլխավոր հակառակորդ, վարչապետ Ռաիլա Օդինգան 5,340,546 ձայնով գրավել է երկրորդ տեղը:
Պաշտոնական հայտարարությամբ ընտրական հանձնաժողովը հանդես կգա կիրակի երեկոյան:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply