Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2013 12:16

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում ձերբակալվել և մարտի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Մարինա Մ.-ն, որը 2011 թ. մարտի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply