Ավտոպատահարներ Հայաստանի հանրապետությունում`յոթ վիրավոր, երկու մահ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2013 12:08

Մարտի 8-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Մարտի 8-ին, ժամը 20.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թոթովենցի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Մարտի 8-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Մարտի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Մարտի 8-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է 1930 թ. ծնված ենթարկել Օֆելյա Ամիրովային, որը տեղում մահացել է:
Վարորդը՝ 1986 թ. ծնված Անատոլի Ա.-ն, նույն օրը, ժամը 19.50-ին, կամավոր ներկայացել է բաժին:
Քննությունը վարում է ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժինը:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply