Ֆոլկլենդյան կղզիներում կկայանա հանրաքվե
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 9, 2013 10:07
Կիրակի Ֆոլկլենդյան կղզիներում կանցկացվի հանրաքվե, որի միջոցով կղզիների բնակչությունը հնարավորություն կունենա որոշելու իրենց ապագան: Կիրակի օրը սկսվող երկօրյա հանրաքվեի ընթացքում կղզու բնակիչները կքվեարկեն Բրիտանիայի տարածքային կազմի մեջ մնալու կամ Արգենտինային միանալու հարցի վերաբերյալ:
Արդեն 31 տարի է, ինչ Արգենտինան և Մեծ Բրիտանիան պայքարում են միմյանց դեմ հարավատլանտյան 2,500 կղզիների համար:
Ֆոլկենդի շուրջ 1,649 բնակիչներ գրանցվել են երկօրյա հանրաքվեին մասնակցելու համար, որտեղ նրանք կորոշեն, արդյոք ցանկանում են մնալ Բրիտանիայի տարածքային մի մաս:
Բրիտանական Ladbrokes բուքմեյքերը բնութագրել է սա իբրև քաղաքական գրազի պատմության ամենաթեժ դեպքը:






Facebook
Tweet This
Email This Post
