Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան բացահայտել է դոպինգի կիրառման վեց դեպք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 10:04

Ուրբաթ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ 2005թ Հելսինկիում կայացած աշխարհի առաջնության փորձանմուշների վերափորձարկման միջոցով բացահայտվել է դոպինգի վեց դեպք:
Անդրեյ Միխնեվիչի, Իվան Ցիխանի, Վադիմ Դեվյատովսկիի, Տատիանա Կոտովայի, Նադեժդա Օստապչուկի և Օլգա Կուզենկովայի բացասական արդյունքների հետևանքով ֆեդերացիան կկիրառի կարգապահական ընթացակարգ:
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Լամին Դիաքը ասել է, որ ԱՄՖ-ն իրենից կախված ամեն ինչ կանի մրցակցային վստահությունը ապահովելու համար, և օրենքի խախտման դեպքում այն կբացահայտի կեղծարարներին:
Նախագահը նաև նշել է, որ ԱՄՖ-ն մշտապես կհետևի դոպինգների հայտնաբերման աշխատանքներին, որը նշանակում է, որ այլևս թաքնվելու տեղ չկա:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply