Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար դարձավ Մադուրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 9:58

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն երդվեց որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Երկրի խորհրդարանում Մադուրոն Ազգային ասամբլեայի պատգամավորների առջև կարդաց երդման տեքստը:  Չավեսի մահից հետո նախագահական ընտրությունները տեղի կունենան 30 օրվա ընթացքում: Ճշգրիտ ամսաթիվը որոշված չէ:

Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը խոտովանել էր, որ Մադուրոն  Չավեսի  մահից անմիջապես հետո սկսել էր ժամանակավոր կատարել նախագահի պարտավորությունները: Դատարանը թույլ է տվել նախագահին փոխարինողին մասնակցել նախագահական ընտրություններին:

Հիմա արդեն Չավեսի հուղարկավորությունն ավարտվել է: Նախկին նախագահի մարմինը կզմռսեն ու ցուցադրության կդնեն Հեղափոխության թանգարանում:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply