Նշանավոր թուրք երգիչ Տառկանի մարտի 8-յան ուղերձը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2013 9:56

Թուրքական «Anadolu»–ը հրապարակել է նշանավոր թուրք երգիչ Տառկանի ուղղերձը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ:

«Այս հասարակության մեջ, որտեղ մայրը և մայրությունը սուրբ է համարվում, ցավալի է, որ դեռ կան այնպիսի տղամարդիկ, որոնք սպանում են աղջիկներին և կանանց: Այս հակասությունը հնարավոր չէ հասկանալ: Մի կողմից սրբացնում են իրենց մորն ու մայրությունը, մյուս կողմից ուրիշ կանանց և ապագա մայրերի նկատմամբ բռնություն են գործադրում, ծեծի ենթարկում: Նույնիսկ մինչև վերջ օգտագործում են նրանց աշխատանքը, զրկում կանանց ազատությունից: Տղամարդկային այնպիսի մի մտածելակերպ է ձևավորվել, որը բացի իրենից ուրիշ մեկին չի ընդունում, իր շրջապատի կանանց առանց իր թույլտվության կամ համաձայնության զարգանալու, մտածելու, զգալու, խոսելու հնարավորություն չի տալիս: Այս օրը տոնելու համար պետք է, որպեսզի վերջ տրվի տղամարդկանց բռնությանը ենթարկված կանանց տառապանքին, պետք է փրկել նրանց մահվան և բռնության սպառնալիքից, փրկել մանկահասակ հարսներին և ազատագրել բոլոր կանանց: Անհրաժեշտ է, որպեսզի օրենքը ավելի շատ աջակցի ճնշված կանանց: Մենք բոլորս պետք է գիտակցենք, թե ինչ է կանանց նկատմամբ գործադրվող բռնությունը և մինչև վերջ պայքարենք դրա դեմ: Միայն այդ ժամանակ մարտի 8-ը տոնելու օր կդառնա»,-նշված է Տառկանի ուղերձում:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply