Արազ Օզբիլիսը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2013 17:37

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ այսօր վերսկսել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը:

Եվ ահա, 20-րդ տուրի շրջանակում կայացած խաղում մրցեցին Կասնոդարի «Կուբանը»  և Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որոնց կազմերում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ:  «Կուբանն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Վոլգայի» նկատմամբ։

Ուշագրավ է, որ կրասնոդարցիներից հաշիվը բացեց Արազ Օզբիլիսը: Նրան գնդակը ոսկերչական ճշգրտությամբ փոխանցել էր Մարկոս Պիզելին:

Օզբիլիսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, Մարկոսը փոխարինվեց  76 րոպեին։ Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային  կազմում էր  և խաղաց մինչև հանդիպման ավարտը:

Տեխնիկական արդյունքներ

«Վոլգա» – «Կուբան»՝ 0։2

Արազ Օզբիլիս, 20, Արթուր Տլիսով, 89

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply