Մարտի 8-յան ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 15:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիայի պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:
Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:
Ականտեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:
Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, <> զբոսաշրջային ավտոբուսներով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ ևս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:
Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաև Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply