Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ստեղծած գինին վաճառքի է հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 15:10

Այսօր վաճառքի է հանվել հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի սեփականություն հանդիսացող Ֆրանսիայում տեղակյված խաղողի այգուց ստացված 6000 շիշ “Miraval Rosé 2012″ գինին:

Գինին վաճառքի է հանվել միայն Ֆրանսիայում Château Miraval-ի ինտերնետային կայքում: Գինին վաճառվել է 105 եվրոյով՝ ներառյալ հարկերը և առաքումը:

Խաղողի այգին ներկայացնող Vitabella ընկերության տեղեկություններով՝ գինին վաճառքի էր հանվել առավոտյան 9-ին, իսկ ժամը 2-ին բոլոր շշերը արդեն վաճառվել էին:

Ջոլին և Փիթը գինին ստեղծելու համար համագործակցել են Château de Beaucastel in Châteauneuf-du-Pape-ի սեփականատեր Մարկ Պերինի հետ: Պերին իր հայտարարությունում այն նկարագրել է որպես անուշաբույր գինի, որը լի է թարմությամբ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply