Էրդողանը բանագնացի միջոցով Սարգսյանից հանդիպում է խնդրել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2010 17:10

Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով  այսօր ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուին:

Բանագնացը ՀՀ Նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը  Թուրքիայից ակնկալում է գործնական  քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ:

Բանագնաց Սինիլիօղլուն ՀՀ Նախագահին  է փոխանցել թուրքական կողմի  հավաստիացումները հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման  գործընթացում առաջընթաց ապահովելու  պատրաստակամության վերաբերյալ:

Իր  բանագնացի միջոցով Թուրքիայի  վարչապետը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:

Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ  Բարաք Օբամայի հրավերով կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության  հարցերով գագաթնաժողովին:

Այցի  շրջանակում նախատեսված է նաեւ ԱՄՆ  եւ ՀՀ նախագահների երկկողմ հանդիպում:

Դիտվել է 2272 անգամ:
Print Friendly

Leave a Reply