Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ ՝ Հյուսիսային պողոտայի անցորդ բոլոր կանանց

Պաշտոնական, Օրվա լուր | | March 8, 2013 14:57

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:

Հյուսիսային և Մաշտոցի պողոտաներում տեղադրվել են գունազարդ տոնական 8-եր: Անցորդ բոլոր կանաց և աղջիկներին բարեհամբույր միմերն ու օգնականները քաղաքապետի անունից բաժանել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին անսպասելի, բայցև հաճելի անակնկալի համար՝  կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել բոլոր հայուհիների:

Մարտի 8-յան բարձր տրամադրությունն ապահովել են նաև պողոտանորում հնչող երևանյան երգերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply