Նոր 3D քարտեզները բացահայտել են Մարսի վրա տեղի ունեցած ջրհեղեղի հետքեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 14:02

Ըստ Science ամսագրի՝ գիտնականները Մարսի վրա միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետքեր են հայտնաբերել:

Մարսի արտերկրյա նոր քարտեզները առաջին անգամ բացահայտել են կարմիր մոլորակի ընդերքում գտնվող ծածկված ջրային ուղիները:

Գիտնականների տվյալներով՝ իրենք կարծում էին, որ վերջին 2.5  միլիարդ տարիների ընթացքում Մարսի մակերևույթը ցուրտ և չոր է եղել, սակայն ջրային ուղիները ապացուցում են ջրհեղեղի փաստը:

Ներկայումս նրանք փորձում են պարզել արդյոք այդ ջրհեղեղները կարող էին առաջացնել կլիմայի փոփոխություններ:

Ջրային ուղիները հայտնաբերվել են մոլորակի մակերևույթի ամենաերիտասարդ հրաբխային գոտում:

3D տեխնոլոգիայով քարտեզները կազմվել են NASA-ի Mars Reconnaissance Orbiter տիեզերանավի վրա տեղադրված ռադարի տեղեկություններից:

Երկրաբան Գարետ Մորգանը հայտնում է, որ այդ ջրհեղեղներն  առաջացել են մոլորակի ընդերքում գտնված անդրերկրյա ջրամբարից՝ տեկտոնական կամ հրաբխային գործընթացների արդյունքում:

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply