Փրկարարները կանխել են ինքնասպանության երկու փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 13:55

Մարտի 7-ին, ժամը 11.06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում և ցանկանում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 1979 թ. ծնված Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը:

Վերջինս “1-03” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ:

Մարտի 7-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոտիկանության աշխատակիցների կողմից Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանում կանխվել է 1947 թ. ծնված Սլավիկ Առաքելյանի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply