Ժորա Հովհաննիսյան. «Ինձ համար Հայաստանի հավաքականում խաղալը պարտավորություն է, բայց ոչ երազանք»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2013 13:56

Տաշքենդի «Պախտակորի» կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը Armsport.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականում խաղալն իր երազանքը չէ:

– Ես չէի ցանկանա այդ մասին խոսել, քանի որ դա մարզչական կազմի որոշելու հարցն է: Եթե հրավիրեն, ապա չեմ մերժի, քանի որ ես հայ եմ և պարտավոր եմ խաղալ իմ երկրի հավաքականում: Շատերն ասում են, թե հավաքականում հանդես գալը երազանք է, բայց ինձ համար այդպես չէ. ես երազում եմ խաղալ եվրոպական առաջատար ակումբներից մեկում,- նշել է Հովհաննիսյանը:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply