ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 13:51

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային, Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

 

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply