Կարգազանցներին` դրամական տուգանքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2013 13:29

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում կարգազանցներին պատժել են,  որոշվել է.
02/03/13թ. «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղին «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Տիգրան Գրիգորյանի հեռացման, մրցակցին ոտքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
02/03/13թ. «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղին «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Ալեն Համբարձումյանի հեռացման, մրցակցին ձեռքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
02/03/13թ. «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղին «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանի հեռացման, մրցավարներին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
Ընդունել մրցավար Ա. Ղուշչյանի և տեսուչ Ա. Կնյազյանի զեկուցագրերը ի գիտություն, և 03/03/13թ. «Շիրակ»-«Արարատ» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Դիդյեռ Բորիս Կադիոի փոխարեն զգուշացումը գրանցել Յորո Լամին Լիի վրա:
02/03/13թ. «Թալգրիգ-1-97-ֆզ»-«Օլիմպիկ-97ֆզ» խաղին «Թալգրիգ-1-97-ֆզ» թիմի կազմում չհայտավորված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` «Թալգրիգ-1-97-ֆզ» գրանցել տեխնիկական պարտություն, «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ին տուգանել 30000 դրամ:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply