Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատվիրակությունը հանդիպել է Ասադի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 8, 2013 13:24
Սիրիայի արաբական «SANA» լրատվական գործակալության տարածած լուրի համաձայն՝ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հասան Աքգյոլի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ: «Ակօսը» գրում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նշվել է, որ սիրիական ճգնաժամը բացասականորեն է ազդում Թուրքիայի և ողջ տարածաշրջանի վրա:
Դիտվել է 1056 անգամ:





Facebook
Tweet This