Սարգսյանն ու Թուրեին քննարկել են ՏՏ խնդիրները և հեռանկարները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 7, 2010 17:18
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները եւ հեռանկարները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար։ Ոլորտի զարգացման համար Սարգսյանը կարեւորել է ՀՄՄ-ի տեխնիկական օժանդակությունն ու խորհրդատվության տրամադրումը։
Համադուն Թուրեն տեղեկացրել է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին։ Դրանք են` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում։
Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանում դեռեւս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Դիտվել է 2463 անգամ: