Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Քեմալ Քըլըչդարօղլուի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 13:23

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անսպասելի հանդիպում է ունեցել Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Չանքայա նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցել է փակ դռների հետևում:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ Քըլըչդարօղլուն 45 րոպե տևած խոսակցությունից հետո զրուցել է լրագրողների հետ՝ նշելով, որ ազգը շատ անհանգստացած է: «Այս կրիտիկական ժամանակաշրջանում բոլորս պետք է լիարժեքորեն կատարենք Թուրքիայի Հանրապետության և ազգի նկատմամբ ունեցած մեր պարտականությունները: Քանի որ նման շրջանում իրենց պարտականությունները չկատարողները չեն կարողանա պատասխան տալ պատմությանը: Մենք պարտավոր ենք արագորեն և կրկին շրջանառության մեջ դնել Թուրքիայի Հանրապետության հազարավոր տարիներով կուտակած խելքը և ազգի խորը գիտելիքը:»,-ասել է Քըլըչդարօղլուն:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահը նշել է, որ հանդիպման մանրամասները կարող է հայտնել նախագահ Գյուլը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply