Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել երեխաների նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 13:18

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել երեխաների նկատմամբ:

Այդ մասին վկայում են սարսափելի վերքերով պատված երեխաների նկարները:

Բժիշկների կարծիքով այդ վերքերը առաջացել են նյարդակաթվածային գազերի կիրառման հետևանքով:

Այսօր ֆրանսիական Paris Match շաբաթաթերթը հրապարակել է քիմիական զենքի զոհ դարձած երեխաների նկարները: Նրանց թվում ընդգրկված Օմար անունով 13-ամյա տղան հայտնում է, որ հարձակման ժամանակ իր  ընտանիքի բոլոր անդամները զոհվել են, սակայն ինքը հասցրել է փախչել: Նա ավելացրել է, որ իրենց վրա արձակված ռումբը յուրահատուկ էր, քանի որ նրանից դեղին ծուխ էր բարձրանում: Նա հասցրել է փախչել, սակայն նրա մոտ առաջացել են քիմիական զենքի կիրառման հետևանքով առաջացող բոլոր ախտանշանները՝ կաթվածահար վերջույթներ, այրվածքներ, բշտիկներ և այլն:

Տղան ներկայումս գտնվում է Լիբիայում և հատուկ բուժում է ստանում:

Ֆրանսիական լրատվամիջոցները այսօր հայտնել են, որ քիմիական զենքի կիրառումը անցնում է բոլոր սահմանները և արևմտյան երկրները պարտավոր են միջամտել քաղաքացիական պատերազմին:

Այս լուրերը հաջորդում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հագի այն հայտարարությանը, որ առաջիկա ամիսների ընթացքում Բրիտանիան հնարավոր է սկսի զինել Սիրիայի ապստամբներին:

Հագը այս շաբաթ իր ելույթում նշել էր, որ այս կոնֆլիկտը վերաճում է աղետալի հումանիտար ճգնաժամի:

Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թ-ի մարտին՝ նախագահ Բաշար Ասադի դեմ կազմակերպված ցույցերից հետո:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պատերազմի ընթացքում արդեն զոհվել է 70.000 մարդ:

 

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply