Տոմսերը վաճառվում են այսօրվանից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2013 13:09

Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպում է անցկացնելու Չեխիայի ընտրանու հետ: Մեր ֆուտբոլիստներն այս ստուգատեսում չեն արդարացնում սպասելիքները:

Մարզիչ Վարդան Մինասյանի սաները երեք խաղ են անցկացրել և երկուսում պարտվել են, միայն մեկ հաղթանակ են գրանցել իրենց օգտին` նվազագույն առավելությամբ, այն էլ թույլ մրցակցի` Մալթայի թիմի նկատմամբ 1:0: Իսկ մերոնք նախորդ հանդիպումն անցկացրել էին Երևանի «Հրազդան» մարզադաշտում և պարտվել Իտալիայի հավաքականին`1:3: Դրանից առաջ էլ Հայաստանի հավաքականը զիջել էր Բուլղարիայի ներկայացուցիչներին` 0:1: Թերևս, այդ է պատճառը, որ մարզասերների մեծ հոսք չի սպասվում մարզադաշտ, և Չեխիայի թիմի հետ խաղն էլ կայանալու է ոչ թե մայրաքաղաքի «Հրազդան», որը 55 հազար հանդիսական է տեղավորում, այլ «Հանրապետական» մարզադաշտում: Վերջինս ունի 14 հազարից ավելի նստատեղ:

Առաջիկա հանդիպման տոմսերը վաճառվում են այսօրվանից:

Արևմտյան տրիբունայի 1 տոմսի արժեքը 8000 դրամ է: Արևելյան տրիբունայից խաղին հնարավոր է հետևել 5000, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներից` 3000 դրամ վճարելով:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply