Նոր նշանակում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 8, 2013 12:41
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
Աբրահամ Խաշմանյանի օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրան կօգնեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:
Մինչև 21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը:
Դիտվել է 793 անգամ:





Facebook
Tweet This