Վատիկանում կարդինալները նոր պոնտիֆիկ են ընտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 12:21

Բոլոր 115 կարդինալները մասնակցում են նոր պապի ընտրություններին:

Վատիկանի Սիքստինյան կապելայում վերջին նախապատրաստություններն են.մարտի 6-ից այն այցելուների համար փակ է, բանվորները ժամանակավոր հատակ են փռում ու բուխարի են տեղադրում, որի մեջ կարդինալներն ավանդույթի համաձայն պետք է  այրեն բյուլետենները: Եթե քվեարկության ընթացքում պապ ընտրել չհաջողվի, ապա կապելայի վերևում սև ծուխ կլինի, իսկ եթե ստացվի, ապա ծուխը սպիտակ գույն կունենա:

2013-ի փետրվարի 11-ին Բենեդիկտոս XVI –ը հայտարարեց  աթոռից հրաժարվելու իր որոշման  մասին, ինչը բացատրեց տարիքով ու առողջական խնդիրներով:

Վերջին անգամ XV դարում էր նման փաստ արձանագրվել:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply