ԿԺԴՀ-ն խզել է Հարավային Կորեայի հետ բոլոր խաղաղ պայմանագրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 10:40

ԿԺԴՀ-ն միակողմանի հրաժարվել է Հարավային Կորեայի չհարձակվելու  համաձայնությունից: Փհենյանը դա բացատրում է նրանով, թե այդպես նա պատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԿԺԴՀ-ի հանդեպ միջուկային  նոր փորձարկումների  կապակցությամբ ձեռնարկված  պատժամիջոցներին:

ԿԺԴՀ-ն փակում է Հարավային Կորեայի հետ սահմանը, որն անցնում է  Փանմունջա գյուղի անբնակ շրջանով ու անջատում է միակ հեռախոսագիծը` արտակարգ հեռախոսազանգերի համար:

Հայտարարությունը հայտնվել է ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների հաստատատման նոր փաթեթը ստանալուց մի քանի ժամ հետո:

ՄԱԿ-ի բանաձը վերաբերում է դիվանագետների գորխունեության սահմանափակմանը, դրամական փոխանցումներին ու շքեղության պարագաներին:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply