Ուգո Չավեսի մարմինը զմռսելու և տեղադրելու են դամբարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 10:18

Ուգո Չավեսի մարմինը զմռսելու և տեղադրելու են մայրաքաղաքային հեղափոխության թանգարանում, որ ժողովուրդը միշտ նրան տեսնի. դրա մասին հայտնել է Վենեսուելայի  վարչապետ Նիկոլաս Մադուրոն.”Չավեսը կզմռսվի ինչպես  Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Ուլյանով-Լենինը, Վիետնամի առաջնորդ Հո Շի Մինը, Չինաստանի կոմկուսի ղեկավար Մաո Ցզեդունը”:

Հրաժեշտի պետական արարողությունը տեղի կունենա այսօր, տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Արարողությանը ներկա կլինեն աշխարհի տարբեր երկրներից 55 բարձրաստիճան պատվիրակություններ: Դրանից հետո նրա մարմինը կտեղափոխվի լեռնային զորանոց, որտեղից 1992-ի փետրվարի 4-ին  Չավեսը ղեկավարեց ռազմական հեղաշրջման փորձը: Այդ շենքում այն ժամանակ տեղակայված էր պատմա-հեղափոխական թանգարանը, որը Չավեսը ցանկանում էր վերածել հեղափոխության թանգարանի, սակայն չհասցրեց, հիշեցրել է վարչապետ Մադուրոն: Հիմա այնտեղ կտեղադրվի նրա  դագաղը ու  7 օր ցանկացողները կարող են հարգանքի տուրք մատուցել ազգային առաջնորդին:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply