Ջասթին Բիբերը Լոնդոնում համերգի ժամանակ կորցրել է գիտակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 9:32

Կանադացի փոփ աստղը լոնդոնյան  О2 դահլիճում իր համերգի ժամանակ շուտափույթ հեռացել է բեմից` շնչառական խնդիրների պատճառով: Երիտասարդը հոսպիտալացվել է:

“Նա կորցրել է գիտակցությունը և 20 րոպե ոչ մի կերպ ուշքի չէր գալիս: Նույնիսկ թթվածնային բալոնի հարկ եղավ: Իսկ հիմա բժշկի է գնում”,ասել է նրա ներկայացուցիչը:

Ջասթին Բիբերը, որի 19 տարին լրացավ անցած շաբաթ, Լոնդոն էր մեկնել մարտի 4,5, և 7-ին համերգների: Նրա հաջոդ շոուն պետք է կայանա Լոնդոնում, մարտի 8-ին, սակայն հիմա դա արդեն հարցականի տակ է:

 

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply