Վատիկանը դեռևս չի որոշել կոնկլավի օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 7:45

Վատիկանի խոսնակ Լոմբարդին հինգշաբթի հայտնել է, որ կարդինալները դեռևս որոշում չեն կայացրել կոնկլավի մեկնարկի օրվա մասին:
Նա նաև հերքել է մամուլում տեղ գտած այն հայտարարությունները, համաձայն որոնց երկուշաբթի Սբ. Պետրոսի տաճարում տեղի կունենա հատուկ նախակոնկլավային պատարագ:
Լոմբարդին տեղեկացրել է, որ վերջին՝ 115-րդ կարդինալը՝ Վիետնամից Ժան-Բապտիստ Ֆամ Մին Մանը Հռոմ կժամանի հինգշաբթի երեկոյան:
Կարդինալների համակարծիք չեն օրակարգի վերաբերյալ: Նրանցից ոմանք ցանկանում են ավելի շատ ժամանակ հատկացնել քննարկումներին, որոնք կառնչվեն կաթոլիկ եկեղեցու բարեփոխումներին, մյուսները ցանկանում են, որպիսի կոնկլավը սկսվի առանց հետաձգման:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply