Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադրբեջան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 8, 2013 7:28
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացում է տարածել, որտեղ երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ադրբեջան այցելությունից, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Մարտի 5-ին Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի իսրայելցիներին խորհուրդ չի տրվել այցելել աշխարհի 12 երկիր: Հետխորհրդային երկրներից այդ ցուցակի մեջ հայտնվել է միայն Ադրբեջանը: Սպառնալիքի մակարդակն այնտեղ գնահատվել է «պոտենցիալ», և իսրայելցիներին խորհուրդ է տրվել առանց հատուկ անհրաժեշտության այնտեղ չայցելել: Հավանաբար խոսքը “Հեզբոլլահի”-ի` իսրայելացիներին առևանգելու հնարավոր փորձի մասին է, հայտնում է “IzRus” պորտալը:






Facebook
Tweet This
Email This Post
