Հայկական հուշարձանները ոչնչացվում են. Ազիզ Դաղջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 7:20

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները և պատմական այլ հուշարձանները չպահպանելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության դեմ, հաղորդում է “Հայթերթ” կայքը:
Դաղջըն ասել է, որ Յենի Փընար գյուղի 14-րդ դարի հայկական եկեղեցին ավերվել է, վերածվել աղբանոցի, գյուղացիները եկեղեցու քարերը գողացել են` տներ կառուցելու համար: Նրա խոսքով` բավարար չէ միայն եկեղեցու մաքրությունը ապահովելը: Նա պահանջում է, որ գյուղացիները վերադարձնեն եկեղեցու քարերը:
Դաղջըն նշել է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` պետությունը պետք է պահպանի պատմամշակութային հուշարձանները, սակայն մինչ այժմ հայկական կոթողները միայն ոչնչացվում են:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply