Իրանի նախագահը կմասնակցի Չավեսի հուղարկավորությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 0:30

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Կարակաս մասնակցելու Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորությանը:

Ահմադինեժադը ղեկավարել է հինգշաբթի օրը Թեհրանից մեկնած իրանյան պատվիրակությունը:

Իրանի նախագահը գովաբանել է Չավեսին, նրան համեմատելով սրբի հետ, և նշել, որ նա վերադառնալու է հարության օրը:

Չորեքշաբթի օրը իր ցավակցական ելույթում Ահմադինեժադը հայտնել է, որ ինքը չի  կասկածում, որ Չավեսը Հիսուսի և ամենակատարյալ Իմամ Մահդիի՝ շիա մահմեդականների կողմից ամենահարգված դեմքի հետ վերադառնալու է երկիր  և նրանց օգնելու է խաղաղություն, արդարություն և բարություն տարածել աշխարհում:

Ահմադինեժադի կարծիքով Չավեսի քաղցկեղի առաջացման պատճառը շատ տարօրինակ է իր համար:

Իրանի նախագահը սերտ հարաբերություններ ուներ Չավեսի հետ և վերջին տարիների ընթացքում բազմիցս հանդիպել է նրա հետ:

 

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply