Չեմպիոնների անունները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 7, 2013 20:38

Ավարտվել է  մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումներն անցել են Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում։

Առաջնությանը մասնակցել են 60 մարզիկներ` Երևանից, Գյումրիից, Էջմիածնից: Մրցաշարի ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը ապրիլին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Բազմամարտում տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, կանանցից՝ Անահիտ Թադեւոսյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար՝ Սերոբ Սողոմոնյանը և Անի Թունյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Վարդանյանը և Արփինե Թադևոսյանը:

Մարմնամարզիկները մրցել են 6 գործիքների վրա: Ազատ վարժություններում, հենացատկերում, պտտաձողի և զուգափայտերի վրա վարժություններում առաջին տեղն է գրավել Արթուր Դավթյանը, նժույգաթափերում՝ Վահագն Ստեփանյանը, օղակների վրա վարժություններում՝ Վահագն Դավթյանը, իսկ զուգափայտերի վրա վարժություններում՝ Սերոբ Սողոմոնյանը:

Մարմնամարզուհիներից բազմամարտի առանձին մրցաձևերում առաջին տեղն են գրավել Անահիտ Թադևոսյանը (հենացատկեր, մարզագերանի և զուգափայտերի վրա վարժություններ) և Անի Թունյանը (ազատ վարժություններ):

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply