Ինչպես կարելի է իմանալ երեխայի սեռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 20:30

Գոյություն ունեն  երեխայի սեռը որոշելու ժողովրդական բազում ասացվածքներ,  նշաններ, որոնք տեսականորեն բացատրելն անհնար է, սակայն հետազոտող Ջեննա Պինքոթը ճշգրիտ գիտի, թե ինչպես կարելի է այդ հարցի ճիշտ պատասխանը գտնել:

Սեփական հղիության ժամանակ գրած  գրքում նա պատմում է, որ  չարժե, որ ապագա մայրիկները  հավատան  ասենք,փորի ձևին,սակայն  վիճակագրությամբ հաստատվել է, որ իգական սեռի երեխա կրելու դեպքում կնոջ կուրծքն ավելի է մեծանում, քան եթե պտուղը տղա է:

Բժշկական տվյալները վկայում են, որ ավելի բնական ու առանց բարդությունների է ընթանում այն կանանց հղիությունը, որոնք հղիության նախնական փուլում տառապում են ուժեղ տոքսիկոզից: Գիտնականներն ավելի վաղ հաստատել են, որ որդիներ հաճախ ունենում են այն տղամարդիկ, որոնք  շատ եղբայրներ ունեն, ինչպես նաև, նկատել են, որ տղամարդիկ կնոջ հղիության ժամանակ նույնպես հակված են գիրանալու և նույնպես տրամադրության հաճախակի անկում են ունենում, խուսափում են որոշ հոտերից ու մթերքներից:

Դիտվել է 2901 անգամ:
Print Friendly

Leave a Reply