Բերլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման գաղտնալսման տվյալները հրապարակելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 17:51

Իտալիայի ANSA  լրատվական գործակալության տվյալներով՝ հինգշաբթի օրը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Միլանի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման իր եղբոր թերթում անօրինական ճանապարհով ձեռք բերված գաղտնալսման տվյալների հրապարակման համար:

Բերլուսկոնին վարչապետի պաշտոնից հեռացել է 2011թ-ին, սակայն մասնակցել է վերջերս Իտալիայում տեղի ունեցած ընտրություններին: Նա նախկինում դատապարտվել է չորս տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար, սակայն նա մինչև հիմա բողոքարկում է այդ վճիռը: Նա դատարանի առջև կանգնել է նաև անչափահաս մարմնավաճառի հետ ունեցած հարաբերությունների համար, ով այդ ժամանակ 17 տարեկան է եղել:

Նա մեծ բիզնես կայսրություն ունի՝ ներառյալ մեդիա հոլդինգներ և շնարարական ընկերություններ: Forbes ամսագրի տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 6,2 միլիարդ դոլար:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply