«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում են երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 17:45

Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնը նպատակ ունի երիտասարդ սերնդի մեջ ամրապնդել ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված քայլեր` նպաստելով հայ երիտասարդի ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորմանը: Նպատակն է ուշադրության կենտրոնում պահել մարզերը, սահմանամերձ բնակավայրերը, քարոզել առողջ ապրելակերպ, նպաստել ճանաչողական բնույթի ծրագրերի, ինչպես նաև` մշակութային և սպորտային միջոցառումների անցկացմանը, հասանելի դարձնել տարբեր պատմամշակութային օջախներում շրջայցերը, տարածել հայրենասիրական գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև` արդյունավետ կերպով կազմակերպել երիտասարդների ազատ հանգիստը:

Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն կարող են դիմել բոլոր այն հասարակական կազակերպությունները, ոչ պետական և պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումները, ուսանողական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, ինչպես նաև 18-35 տարեկան երիտասարդական խմբերը, անհատները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` երիտասարդների, նրանց անմիջական հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց նախագծերը:

Ցանկացողները կարող են լրացնել հայտը և պահանջվող փաստաթղթերով ներկայացնել Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն`մինչև սահմանված վերջնաժամկետը:

Դրամաշնորհի առավելագույն գումարը

Դրամաշնորհի գումար է սահմանվել.

1. Հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումների, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումների համար առավելագույնը 500.000 ՀՀ դրամ

2. Երիտասարդական միավորումների խմբերի և անհատների համար առավելագույնը 200.000 ՀՀ դրամ

*Առանձին դեպքերում, երբ ակնկալվող գումարը գերազանցում է սահմանվածը` հայտը ենթակա է քննարկման կենտրոնի փորձագետների կողմից

Հայտերն ընդունվում են 2013թ. մարտի 7-ից 30-ը
Դրամաշնորհների տրամադրման գործընթացը մեկնարկում է ս.թ. ապրիլի 15-ից

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply