«Անուշ» օպերան բեմադրվելու է Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 17:41

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան ժամանակակից պարային տարբերակով կբեմադրվի Թուրքիայում, հաղորդում է թուրքական “Aksam” թերթը:

Օպերայի ստեղծան 100-ամյակի կապակցությամբ  այն մարտին և ապրիլին կբեմադրվի Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնում:

Ներկայացման բեմադրիչ Լևոն Թաբերյանն ասել է, որ «Անուշ» օպերայի բեմադրությունն իր կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Բեմադրիչը որոշ փոփոխություններ է կատարել բեմադրության մեջ, մասնավորապես` բեմում հաճախ լինելու է երկու Անուշ` երբեմն հասկացող, երբեմն վիճող, ասել է պոլսահայ բեմադրիչը:

«Անուշ» օպերայի նոր բեմադրությունը առաջին անգամ ներկայացվել է Լոնդոնում 2012թ. հուլիսին:

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply