ԿՀՎ-ն բռնել է բեն Լադենի փեսային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 17:40

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության գործակալները  բռնել են Ուսամա բեն Լադենի փեսա Սուլեյման Աբու Ղաիթին: Թուրքական մամուլի  համաձայն՝ այս ամիս Թուրքիան արտաքսել է նրան Հորդանան, որտեղ ԿՀՎ գործակալները հայտնաբերել են նրան: Այժմ Սուլեյման Աբու Ղաիթը գտնվում է ԱՄՆ-ում:

Նախկինում Ալ-Քաիդայի խոսնակ Աբու Ղաիթը նախորդ ամիս հայտնաբերվել է Անկարայի շքեղ հյուրանոցներից մեկում: Թուրքական  իշխանությունները մարտի 1-ին արտաքսել են նրան Հորդանան` Քուվեյթ ուղարկելու համար:

Նրա արտաքսումը համընկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի Անկարա այցի հետ:

Անկարան Աբու Ղաիթին համարում է  «քաղաքացիություն չունեցող»  անձ, քանի որ նրան զրկել էին Քուվեյթի քաղաքացիությունից 2001թ.  սեպտեմբերի 11-ի հարձակումները պաշտպանող  և սպառնալիք  պարունակող տեսանյութերում երևալու համար:

ԱՄՆ-ը ցանկանում էր նրա արտահանձնումը, քանզի նա մեղադրվում էր հարձակումների հետ կապ ունենալու մեջ:

Աբու Ղաիթը անօրինական կերպով Թուրքիա էր ներթափանցել Իրանից:

Անկարայի դատարանը Աբու Ղաիթին ազատ է արձակել, քանի որ նա չի կատարել որևէ հանցանք թուրքական հողի վրա: Ինչպես թուրքական մամուլն է տեղեկացնում, Թուրքիան տատանվում էր ԱՄՆ արտահանձնելու հարցի շուրջ՝ վախենալով դառնալ Ալ-Քաիդայի թիրախ:

 

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply