Դեսպան Եսայանի այցը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան

Պաշտոնական, Օրվա լուր | | March 7, 2013 17:25

Մարտի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելեց Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան՝ վերջինիս հրավերով դասախոսություն կարդալու նպատակով:
Համալսարանում դեսպան Եսայանը հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Գ.Կրասնովայի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրեց համալսարանի առօրյան, ինչպես նաեւ ընթացիկ եւ ապագա ծրագրերը: Նա տեղեկացրեց նաեւ, որ նշված ԲՈւՀ-ում սովորում են 146 երկրներից ժամանած մոտ 6500 ուսանող, որից 115-ը` Հայաստանից են: Նշվեց նաեւ, որ համալսարանը միջբուհական համաձայնագրեր ունի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ, իսկ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, ինչպես նաև Երեւանի պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների հետ:
Հանդիպմանը հաջորդեց ՀՀ դեսպանի դասախոսությունը ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության համար Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին եւ դրանց տնտեսական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Դասախոսության ընթացքում դեսպան Եսայանն անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրին: Դասախոսության ավարտին ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Դեսպան Եսայանը կարճ հարցազրույց տվեց նաեւ համալսարանի լրատվական ծառայությանը, իսկ այնուհետեւ առանձին հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի հայ ուսանողների հետ:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply