Ռնգեղջյուրի երկու որսագողեր են սպանվել Հնդկաստանի արգելոցներից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 17:33

Ռնգեղջյուրների  երկու որսագողեր են սպանվել Հնդկաստանի արգելոցում:

Մարդկանց բռնել էին հյուսիսարևելյան Հնդկաստանում՝ Ասսամում գտնվող Կազիրանգայի ազգային պարկում, երբ նրանց զենքերի ձայները լսել էին անտառապահները:

Երկու որսագողերը սպանվել էին անտառապահների հետ ունեցած կրակահերթի ժամանակ:

Ռնգեղջյուրները սպանվում են իրենց եղջյուրի համար, որը շատ թանկարժեք է և մրցակցում է ոսկու գնի հետ:

Պաշտոնատար անձանց տեղեկություններով արգելոց մտած չորս որսագողերը կրակել էին մեկ ռնգեղջյուրի վրա, որի ձայնը ուղեցույց էր հանդիսացել  անտառապահների համար, և նրանք անմիջապես հավաքվել էին դեպքի վայրում:

Անցած շաբաթ ևս անտառապահները ավելի քան յոթ ժամ կրակահերթի էին բռնվել որսագողերի հետ, սակայն այնուամենայնիվ մեկ ռնգեղջյուր սպանվել էր, իսկ նրա եղջյուրը հանվել:

Անցած տարվա ընթացքում որսագողերը վերոնշյալ ազգային պարկում սպանել են 21 ռնգեղջյուր:

Հնդկաստանի դիրքը և լայնարձակ վայրի բնությունը երկիրը գրավիչ են դարձնում որսագողերի համար, ովքեր կարողանում են հեշտորեն ապրանքներ արտահանել:

Ռնգեղջյուրի եղջյուրները սովորաբար արտահանվում են հարևան Չինաստան, որտեղ դրանք օգտագործվում են դեղամիջոցներ և զարդեր պատրաստելու համար:

Աշխարհի 3000 միաեղջյուր ռնգեղջյուրներից 2,500 բնակվում են Կազիրանգայում:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply