Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 17:13

Թուրքիայի Վան նահանգում մարտի 7-ի առավոտյան կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական “Milliyet” թերթը:

Մարտի 7-ին` առավոտյան 05։21-ին, Վան քաղաքի մերձակայքում գտնվող Աշաղը Գյոլալան գյուղում 4,2 մագտնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը գրանցվել է 6 կմ խորության վրա։

Երկրաշարժը ուժեղ չի եղել, սակայն բնակչության շրջանում խուճապ է առաջացրել։ Զոհեր ու վիրավորներ չկան:

Նշենք, որ Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Դրանից հետո էլ շրջանում հաճախակի գրանցվել են ցնցումներ:

 

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply