Չինաստանի փոքրիկ քաղաքներից մեկը պատվել է ավազե ամպով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 7, 2013 16:58
Հինգշաբթի օրը Չինաստանում ուժեղ փոթորիկ է գրանցվել: Ավազե ամպը ամբողջովին պատել է Գանսու նահանգի քաղաքներից մեկը:
Ականատեսների խոսքերով ավազե փոթորկի պատճառ են հանդիսացել ուժեղ քամիները:
Ըստ տեղեկությունների՝ ավազե ամպը ներթափանցել է ներքին Մոնղոլիայից:
Անցած շաբաթ նմանատիպ փոթորիկ գրանցվել էր Պեկինում՝ մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակը հասցնելով վտանգավոր մակարդակի:
Մայրաքաղաքի բնակիչներին հորդորել էին մնալ տանը կամ դրսում դիմակներ կրել՝ վնասակար օդը շնչելուց խուսափելու համար:
Երկրի հյուսիսային և արևելյան նահանգների քաղաքները պատող խիտ մառախուղը և ծուխը, ինչպես նաև ավազահողմերը տեղի օդին հաղորդում են դեղին երանգ՝ զգալի չափով կրճատելով տեսանելիության մակարդը:
Դիտվել է 1111 անգամ:





Facebook
Tweet This