Սիրիայում պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 20 խաղաղարարի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 7, 2013 16:53
ՄԱԿ-ի պաշտոնական փոխներկայացուցիչ Էդուարդո դել Բուեյնը հայտարարել է, որ Սիրիայի և Իսրայելի շփման գծում մոտ 30 զիված անձինք պատանդ են վերցրել ՄԱԿ-ի 20 խաղաղարարի: Դեպքը տեղի է ունեցել դիտորդական կայանի շրջանում, որը էվակուացվել էր անցած շաբաթ վտանգավոր մարտերի պատճառով: Հայտնի է, որ ՄԱԿ-ը պատվիրակություն է ուղղարկել դեպքի վայր դրության պարզաբանման և կարգավորման համար:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ սիրիական իրավապահ կազմակերպությունը տեսահոլովակ է տարածել, որտեղ հավաստիացնում է, թե խաղաղարներին պահում են ընդդիմադիրները: Նրանք ՄԱԿ-ին մեղադրում են Ասադին աջակցելու մեջ: Իրավապահները հայտարարել են, որ խաղաղարարները ազատ կարձակվեն միայն այն ժամանակ, երբ սիրիական զորքերը դուրս կգան Ջամլիից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խիստ քննադատել է կատարվածը և պահանջել անհապաղ ազատ արձակել խաղաղարարներին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալիյ Չուրկինը հայտարարել է, որ շփման գիծ ներթափանցած զինված խմբավորումները մեծ վտանգ են ներկայացնում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի համար:






Facebook
Tweet This
Email This Post
