Իզմիրի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Օրվա լուր | | March 7, 2013 16:43

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Իզմիրի Ադնան Մենդերեսի անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր եկած նահանգապես Քըրաչը հայտնել է, որ անհայտ պատճառներով ծագած հրդեհը առաջացել է օդանավակայանի դրսի անցակետերի մերձակայքում:
Հայտնի է, որ հրդեհը չի խոչընդոտել ինքնաթիռների թռիչքները: «Հրդեհի մարման աշխատանքները դեռևս շարունակվում են: Հրշեջ ծառայության կողմից զեկուցագրի ներկայացումից հետո պարզ կդառնան հրդեհի առաջացման պատճառները:»,-նշել է Քըրաչը:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply