Ուգո Չավեսի մահվան պատճառը քաղցկեղը չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 15:14

Վենեսուելայի նախագահական անվտանգության հրամանատար գեներալ Խոսե Օրնելան հայտարարել է, որ Ուգո Չավեսը մահացել է ոչ թե քաղցկեղի պատճառով, այլ ուժեղ ցավերի հետևանքով առաջացած սրտի կաթվածից:
«Radikal»-ը, գրում է, որ «Associated Press» լրատվական գործակալության հետ զրույցում Օրնելան պատմել է, որ 14 տարի հիվանդության դեմ պայքարող Չավեսի հետ է անցկացրել նրա կյանքի վերջին երկու տարին՝ ներառյալ վերջին վարկյանները: «Չավեսը մահից առաջ մեծ ուժ գործադրելով շարժեց շուրթերը և ասաց՝ «Ես չեմ ուզում մահանալ, խնդրում եմ, մի՛ թող, որ մեռնեմ»: Նա շատ էր սիրում իր երկիրը և ինքն իրեն զոհեց երկրի բարօրության համար»,-պատմել է Օրնելան:
Չավեսի մտերիմ ընկերը հանդիսացող Օրնելան նշել է, որ Չավեսի մահվան պահին քաղցկեղը բավական զարգացում էր ապրել, սակայն նա անպատասխան է թողել այն հարցը, թե արդյոք հիվանդությունը տարածվել էր Չավեսի թոքերի վրա:
Վենեսուելայի պատվավոր նախագահ Ուգո Չավեսը մահացավ մարտի 5-ին, նրա մահը սգում է ողջ աշխարհը:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply