Մաուրո Գևգեոզյանի թիմը խմբի առաջատարն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 7, 2013 15:19

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանի թիմը` Պարագվայի «Լիբերտադը», ֆուտբոլի Լիբերթադորեսի գավաթի խաղարկության 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:2 հաշվով ոչ-ոքի  ավարտեց հանդիպումը պերուական «Սպորտինգ կրիստալի» հետ` 2:2:

Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել հանդիպման 81-րդ րոպեին: Հիշեցնենք, որ «Լիբերտադը» Պարագվայի տիտղոսակիր ակումբներից է: Այն Լիբերթադորեսի գավաթի խաղարկությունում վաստակել է 7 միավոր և գլխավորում է 2-րդ խմբի աղյուսակը:

Մարտի 13-ին «Լիբերտադը» «Սպորտինգ կրիստալի» հետ պատասխան հանդիպումը կանցկացնի վերջինիս խաղադաշտում:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply