Մոսկվայի կենտրոնում տղամարդը Մարտի 8-ի կապակցությամբ մերկացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 14:43

Մոսկվայի կենտրոնում, չորեքշաբթի անսովոր դեպք է պատահել: “Կուրսկայա” մետրոյի կայարանի շրջանում Սադովոյե կոլցոյի մեջտեղում կանգնել է մի տղամարդ` ձեռքերը վեր  է բարձրացրել ու ասես աղոթել, պատմել է ականատեսը:

“Ատրիում” հեռուստակենտրոնի շրջանում  էին նրան տեսել, ամեն ինչ ասես կարգին էր, բացառությամբ այն փաստը, որ տղամարդը լրիվ  մերկ էր:”Նա կանգնել էր Սադովոյե կոլցոյի մեջտեղում, կողքին` հագուստը, ընդ որում, հագուստից էլ երևում էր , որ անօթևան չէ, էժան հագուստ չէր: Սակայն նա կանգնել էր, ձեռքերը բարձրացրած, ասես աղոթք անելիս լիներ”:

ՆԳ բաժնում հաստատել են այդ պատմությունը . տղամարդն ասել է, որ  նման կերպ կանանց է շնորհավորել Մարտի 8-ի առթիվ: Տղամարդուն ձերբակալել են:

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply